Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 20:10
Արմինֆո.ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։
|
Շաբաթ, 22 Հոկտեմբերի 2016, 13:46
Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հետ շփման գծում Ադրբեջանի ԶՈՒ ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը չափազանց վտանգավոր ահազանգ է, որը հերթական անգամ հաստատում է, թե որքան կարևոր է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բրված պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը` Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հոկտեմբեիր 21-ին կայացած հանդիպումից հետո:
|
Հինգշաբթի, 7 Ապրիլի 2016, 12:29
Ապրիլի 6-ին աբխազական կողմի նախաձեռնությամբ
հեռախոսազրույց է կայացել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի և Աբխազիայի
արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիբկայի միջև:
|
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2015, 10:22
Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հերթական
անգամ ցույց են տալիս, որ այդ երկրի ղեկավարությունը խելքը գցել է: ԱրմԻնֆո-ի թղթակցի
հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ
Բաբայանը` մեկնաբանելով ԱՄՆ-ին ներկայացված Ադրբեջանի բողոքի նոտան, որի պատճառը
ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքի
հանդիպումն է:
|
Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015, 08:47
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր:
|
Երեթշաբթի, 16 Հունիսի 2015, 19:26
Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն առայժմ իրականացվում են միայն փոքր ավիացիայի թռիչքներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
|